«Հիշի՛ր, ամեն բան կարելի է գտնել՝ և՛ կին՝ նոր կին, և՛ երեխաներ ունենալ, և՛ տուն կառուցել, բայց ՊԱՏԻՎԸ երբեք չես կարող վերականգնել.» Աշոտ Սևանյան


Արցախցի Աշոտ Սևանյանի մասնակցությամբ ուշագրավ ռեպորտաժ են պատրաստել ռուսական լրատվամիջոցները, որտեղ Ա. Սևանյանը հային վայել մտքեր է արտահայտել հայրենի հողի, պատվի և արժանապատվության մասին:

Լրագրողի հարցին, թե նա ինչ է պատրաստվում անել, քանի որ ըստ համաձայնագրի նրա զբաղեցրած տարածքը պետք է անցնի ադրբեջանական կողմին, Ա. Սևանյանը պատասխանում է, որ ոչ մի տեղ չի պատրաստվում հեռանալ, քանզի դա իր հողն ու տունն է:

Նա ասում է. «Թող եկողը մտածի, ես իմ տան մեջ եմ»: Ա. Սևանյանը վստահեցնում է, որ ինքն ու իր նմանները չեն պատրաստվում ոչինչ զիջել, նրանք հաստատակամ են ամեն ինչ պահպանելու գաղափարի շուրջ: Ա. Սևանյանը նաև նշում է, որ ինքը ոտք չունի, պրոթեզ է, ո՞ւր կարող է գնալ ինքն այդ ոտքով:

Ա. Սևանյանի մասնակցությամբ բացառիկ ռեպորտաժը, որ ցուցադրվել է միջազգային հանրության համար, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!