«Նեղն եք ընկնում, ասում եք՝ բա մեր մտավորականներն ո՞ւր են, ինչո՞ւ մի խոսք չասացին»


Գրող Սամվել Խալաթյանը գրում է. «Նեղն եք ընկնում, ասում եք՝ բա մեր մտավորականներն ո՞ւր են, ինչո՞ւ մի խոսք չասացին, չհուշեցին, ցույց չտվեցին ճանապարհը: Ու հայհոյում էլ եք, եզրակացնում, թե մտավորականություն չունենք, թե նրանք ծախված են ու պնակալեզ…

Ախր դուք ե՞րբ եք մտավորականությանը լսել, որտե՞ղ եք նրա խոսքին ծանոթացել: Ձերը անգրագետների, ֆեյքերի հավաքածու, քաղաքական շանտաժիստների ֆեյսբուքն է, ձեր աշխարհահայցքը, համոզմունքները, վարքի թելադրողը ֆեյսբուքն է: Մտավորականներն էլ, ձեզ հասանելի լինելու համար, ստպված այս հարթակում են իրենց խոսքն ասում՝ արժանանալով ֆեյքերի լուտանքին ու հայհոյանքներին:

Եվ որտեղի՞ց քեզ այս հնազանդ խեղճությունը, հա’յ, քեզ ի՞նչ պատահեց… Միթե՞ սրանից ավելի վատը պիտի է լինի, որ թոթափես կասկածներդ ու ընդվզես դավաճան-տզրուկներիդ դեմ, կտրես, որքան էլ որ ցավոտ է, կտրե’ս մարմնիդ նեխած պալարը: Ավելի վատը կարող է լինել, եթե շարունակես շվար ու մոլոր մնալ:

Ուրեմն, լսիր մտավորականությանդ ձայնը, ընդվզիր իմքայլականների կործանարար իշխանության դեմ, քո խոսքը, քո վերաբերմունքը ցույց տուր, մի շվարիր մատաղացուի պես ու մի հրճվիր պարանոցիցդ կախ տված կարմիր բանդիկով, դա քեզ զոհասեղան տանող նշանն է»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!