«Ուշ գիշեր արցախցի սանիկս, ում երկար ժամանակ է, ինչ չէի տեսել, եկավ ինձ այցելելու…» Արմեն Աշոտյան


Արմեն Աշոտյանը գրում է. «Ուշ գիշեր արցախցի սանիկս, ում երկար ժամանակ է, ինչ չէի տեսել, եկավ ինձ այցելելու։ Տարօրինակ զգացողություններ ունեի մեզ համար 26 տարվա ընթացքում սովորական դարձած արցախյան բարիքներն այս անգամ տեսնելիս։ Ձեռքս չէր գնում համտեսել…

Երբ պատկերացնում էի, որ բերել են հարազատներս, որոնցից պատերազմի օրերին լուր ստանալու պարբերականությունն ուղիղ համեմատական էր սրտի կաթվածի հավանականությանը… Երբ երեւակայում էի, թե այլեւս ադրբեջանական հրոսակախմբերի նշանառման տակ են մարդիկ շարունակում կապ պահել մայր-Հայաստանի հետ…

… Համտեսեցի։ Համն այլեւս ուրիշ էր… մի քիչ ավելի աղի՝ մեր զինվորների արյունից ու քրտինքից, մի քիչ ավելի դառը՝ մեր բոլորի արցունքներից, մի քիչ ավելի քաղցր՝ անդամահատված հայրենիքի մնացյալ հատվածի նման, ու հատուկ բույրով՝ վառոդի, մահվան ու կյանքի։

Այս՝ նախկինում սովորական ու շարքային ժանգյալով հացով ու թթի օղիով, որ դարձել են այլեւս նշխար ու գինի, ես, կարծես, հաղորդություն ստացա, Արցախիս հետ իմ հաղորդությունը… «Առեք,…ա՛յս է իմ մարմինը…»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!