Պաշտպանության նախարարը հանդիպել է բողոքող ծնողների հետ և նշել, որ անհնար է զինվորների դուրսբերումը Արցախից. ահա թե ինչու


Ինչպես հայտնի է, երկօրյա ցույցեր են ընթանում մայրաքաղաքային կենտրոնական հատվածում, որի շրջանակներում ներկայումս Արցախում գտնվող զինծառայողներից շատերի ծնողները պահանջում են իրենց զավակներին անհապաղ Հայաստան վերադարձնել՝ հնարավոր գերության հավանականությունից օր առաջ խուսափելու համար:

Այսօր, հանդիպելով բողոքող ծնողների ներկայացուցիչ մի քանի ծնողի հետ, Պն նախարարը ասել է, որ դա պարզապես անհնար է, քանզի այդպիսով կարող է առաջանալ նոր պшտերшզմի վտանգ, որն այս օրերին անհնար է թույլ տալը: Սակայն հնարավոր է ծնողների պահանջը բավարարել մասնակիորեն:

Նախարարը խոստացել է պատերազմական գործողություններին մասնակցած զինվորներին տասնօրյա արձակուրդային հանգստի ուղարկել՝ նրանց փոխարինելով այլ ուժերով, սակայն դա լինելու է լոկ արձակուրդային հանգստի շրջանակներում:

Ծնողների ներկայացուցիչները, դուրս գալով հանդիպման վայրից, իրենց պատասխանին սպասող մյուս ծնողներին մեկնաբանել ու պատմել են հանդիպման ընթացքը: Ծնողների խոսակցության տեսագրությունը կարող եք դիտել կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!