«26 տարի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում քաղաքացին իրեն ուժեղ երկրում ապրողի զգացողություն չի ունեցել»


Արցախի Հանրային ռադիոյի աշխատակից Անի Մինասյանն իր սոցհարթակում գրում է. «Ռուսներին որպես խաղաղապահ չունենալու համար, ու առհասարակ Արցախի հարցից լավագույնս դուրս գալու համար, մենք ունեինք 26 տարի:

Հիմա շուտով 26 օր արդեն կանցնի պայմանագրի ստորագրումից. պետական մակարդակով չի եղել մի քայլ, որ համարժեք լինի նախորդած օրերին: 26 տարի մենք ունեցել ենք լավ զինվոր վատ բանակ, լավ աշակերտ ու ուսուցիչ, կրթական ողբալի համակարգ, լավ բժիշկ, առողջապահական խայտառակ համակարգ:

 

26 տարի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում քաղաքացին իրեն ուժեղ երկրում ապրողի զգացողություն չի ունեցել: Եղել են անհատներ, որովհետև մենք անձերի երկիր ենք, ոչ թե համակարգերի: Ռուս խաղաղապահին տեսնել չենք ուզում. մի բան էլի:

Առօրյայում դուք ձեր խնդիրները ո՞նց եք լուծում: Ես, օրինակ, ավելի հանգիստ ու լավ ապրելու համար, ավելի ստատեգիկ քայլեր եմ մտածում, կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ պլաններ ունեմ, հաշվարկներ եմ անում, ամեն օր աշխատում իմ ուժեղ ու թույլ կողմերի վրա, լռում, երբ ուժերս թույլ չեն տալիս խոսել, ու հակառակը՝ անցնում գործի, երբ վստահ եմ վրաս:

Հիմա, ասենք, ռուսներին ես էլ եմ դեմ (տատիս չկարդա էս մասը), լավ թող գան, ասենք, իտալացիները, կամ համոզենք շվեդներին, դրանից բան կփոխվի՞: Մեր տանը տիրություն չենք արել 26 տարի, հիմա բողոքում ենք, թե բա ինչի եկան: Հիմա շուտով 26 օր կանցնի, ի՞նչ ես արել, Հայաստանի Հանրապետություն: Մենք իրար անգամ չենք կարողանում հանդուրժել, ուր մնաց բանական մնանք:

Հ.Գ. Սրանից հետո իմ ու շատերի Ստեփանակերտ-Երևան ճանապարհը բառիս ուղիղ իմաստով ռուսները կուղեկցեն, ի՞նչ՝ ասեմ ռուսներն են, ու չգնամ իմ մի տնից մյուս տուն»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!