«Բայց հիշեք, պարոնայք, աստղայինը տարած եսիմ ինչեր…» դերասան Արմեն Պետրոսյանը կոչով դիմել է քաղաքական գործիչներին


Մերօրյա իրադարձություններն ու առկա իրավիճակի խիստ մտահոգիչ ու անհանգստացնող է բոլոր քաղաքացիների համար՝ անկախ ոլորտից: Իրենց մտահոգության ձայնն են բարձրացնում տարբեր մասնագիտությունների ու զբաղմունքի տեր մարդիկ:

Ինչպես հայտնի է, հանրահավաքների և քայլերթերի միջոցով իրենց բողոքի ու դժգոհության ձայնն են բարձրացրել նաև շատ մտավորականներ, հայտնի դեմքեր: Նրանցից ոմանք, ովքեր հիմա Հայաստանում չեն, պայքարին միանում են հեռավար:

Դերասան, շոումեն Արմեն Պետրոսյանն իր սոցհարթակում գրում է. «Աստղային հիվանդությամբ տառապող դերասաններ ու երգիչներ շատ եմ տեսել իմ կյանքում, նրանք շաաաատ զզվելի են, բայց էս քանակի աստղայինը տարած քաղաքական գործիչ կյանքում չէի տեսել և նրանք շաաաաաաատ ավելի զզվելի են։

Բայց հիշեք, պարոնայք, աստղայինը տարած եսիմ ինչեր, դուք նման էք հայկական սերիալների սկսնակ դերասանների, ինչքան շուտ սիրվում են երկու անգամ ավելի շուտ մոռացվում են։ Իջեք երկնքից և հեռացեք, սա ձերը չէր»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!