Գոռն Արշալույս գյուղից էր. նա ընդամենը քսաներկու տարեկան էր: Նա տան ավագն էր՝ երկու քրոջ միակ եղբայրը: Գոռը դպրոցում սովորել է միջակ կարողություններով, սակայն փայլել է իր մարդկային հատկանիշներով:
Դպրոցական ուսումնառությանը զուգահեռ հաճախել է նկարչական խմբակ, սպորտի, որտեղից ամեն անգամ վերադառնում էր մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով, գավաթներով… Զինվորական ծառայությունից ևս Գոռը վերադառնում է շնորհակալագրերով՝ ծառայելով արցախյան զորամասերից մեկում:
Զինծառայությունից հետո հաճախել է Արշալույսում գործող «Ռուբեն Նալբանդյանի վարպետաց դպրոցը»՝ սովորելով վարպետության դասեր (փորագրություն, խաչքարագործություն, կավագործություն)։
Կարճ ժամանակ անց նա ինքն է սկսում խաչքարեր փորագրել՝ աչքի ընկնելով ակնհայտ տաղանդով: Գոռին հանգիստ չի տվել սեպտեմբերի վերջին սկսված պшտերшզմը: Այդ անհանգստությունը նրան ի վերջո տանում է մարտի դաշտ՝ միանալու ընկերներին:
Նա պատվիրում է հարազատներին չանհանգստանան: Սակայն հոկտեմբերի տասնհինգին Գոռի հարազատներն իմանում են Գոռի վիրավորվելու մասին: Օրեր անց հարազատները մեծ ցավով տեղեկանում են, որ Գոռը զոհվել է: