Վահե Մելիքսեթյանը մերօրյա հերոսներից է, ով այն թանկագին կրուստներից է, որ ունեցել է հայ ժողովուրդն անցած գրեթե երկամսյա պшտերшզմի ընթացքում: Վահեն Բժշկական համալսարանում դասախոս էր, հայցորդ, ով արդյունավետորեն զբաղվում էր նաև գիտական աշխատանքներով:
Վահեն հեղինակել է ավելի քան տասը գիտական հոդված, տիրապետում էր երեք օտար լեզուների, ակտիվորեն ու պատասխանատվությամբ զբաղվում էր բարեգործական գործունեությամբ: Նա սիրում էր դաշնամուր նվագել, ուներ երաժշտական կրթություն:
Նոյեմբերի հինգին լրացել է Վահեի երեսուներկուամյակը, սակայն նա այլևս անմահության ճամփորդ էր, ով իրեն անձնվիրաբար էր դրսևորել մարտի դաշտոում՝ փորձելով բժշկական օգնություն ցուցաբերել մի վիրավոր զինվորներին:
Վահեի և ընկերների ջանքերով երկու տարի առաջ ստեղծվել է «Կլինիկական դեղագիտության հայկական միություն» հասարակական կազմակերպությունը, որի նպատակը Հայաստանում կլինիկական ֆարմացիայի առավել զարգացումն է:
Մարտի դաշտում Վահեն քաջալերել ու ոգևորել է մեր զինվորներին, ամեն կերպ աջակցել նրանց: անմահացել է հոկտեմբերի ութին: