«Պատկերացնու՞մ ես ուրիշ երկրում սենց բան լիներ` ի՞նչ էր պատահելու ու ո՞նց կընկալվեր»


Իրանահայ լրագրող Ջորջ Աբրահամյանն իր սոցհարթակում գրում է հետևյալը. «Գործընկերս գրել է. Ժորժ ջան աբսուրդի ժանրի լուր է հրատարակվել իրանական մամուլում, որի համաձայն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստան է մեկնել և այնտեղի հայկական համայնքի ղեկավարության հետ քննարկել է Հայաստանի կառավարության հրաժարվելու հարցը։ Սա հաստատ սուտ է կարծում եմ։

Ասում եմ դժբախտաբար սուտ չի։ Ասում է. Բա դա ոնց կարելի՞ է, որ երկրի նախագահը, մեկնի ուրիշ երկիր, ու այդ երկրի ազգությամբ հայ քաղաքացիների հետ քննարկի իր սեփական երկրի կառավարության հրաժարվելու հարցը։

Պատկերացնու՞մ ես՝ ուրիշ երկրում սենց բան լիներ, ի՞նչ էր պատահելու ու ո՞նց կընկալվեր։ Առնվազն` հեղաշրջում։ Ասում եմ պատկերացնում եմ։ Բայց սա Հայաստան է և ամեն ինչ կարելի է։

Ասում է՝ իսկ մարդիկ բողոքի ալիք չե՞ն բարձրացրել, որ մեր ներքին հարցերը մենք ենք լուծելու։ Ասում եմ. Ոչ, հենց բարձրացրին, կտեղեկացնեմ»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!