Սարգիս Ղազարյանը մերօրյա հերոսներից է: Նա Ճամբարակ քաղաքից է: Սարգիսը ծնվել է զինվորականի ընտանիքում՝ դեռևս մանկուց զգալով զինվորականի կյանքի լրջությունն ու ողջ պատասխանատվությունը: Սարգիսը դպրոցում դեռ աշակերտական տարիներից աչքի է ընկել մեծ կարգապահությամբ ու պատասխանատվությամբ:
Սարգսին բոլորը ճանաչում են որպես հավասարակշռված ու խելացի մարդ: Նա երազում էր բժիշկ դառնալու մասին: Հասունության շրջանում Սարգիսն անում է ամեն հնարավորը, որ ի կատար ածի իր երազանքը: Ի վերջո ընդունվում է ԵՊԲՀ, ընդ որում՝ անվճար:հետ
Սարգիսը, լինելով նվիրված ու պատասխանատու քաղաքացի, նախ որոշել է իր պարտքը մատուցել հայրենիքին՝ անցնելով զինվորական ծառայության:Սարգիսը ընտանիքի և ընկերների պարծանքն ու ուրախությունն էր:
Նա բոլորի համար էր սիրելի, հայտնի էր որպես մեծ սրտի տեր, ինչպես ընկերներն են բնորոշում՝ ջիգյալով տղա: Սարգիսը մշտապես ուշադիր ու հոգատար էր իր ընկերների նկատմամբ, ոգևորել է ծառայակիցներին՝ ոգեշնչելով նրանց: