«Սա չգիտակցելը ոչ միայն պետական ու քաղաքական տգիտություն է ու գավառամտություն, այլ նաև…»


Ակտուալ և հաճախ քննարկվաղ թեմա է դարձել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հայերի անմիջական երկխոսության հարցը: Այս հարցի առնչությամբ տարբեր ուժեր, գործիչներ և անձիք ունեն իրենց պատկերացումները: Լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը գրում է.

«Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի համար վտանգավոր՝ ճակատագրական ուժեր են: Վտանգը զսպելու ուղիներից է նրանց հետ խոսելը: Այլապես, ուրիշներն են խոսելու մեր փոխարեն: Եվ խոսում են ու խոսելու են ոչ թե հայկական շահերի, այլ իրենց շահերի անկյունից:

Այս պարզագույն ճշմարտությունը չգիտակցեցին Հայաստանի հաջորդական մի քանի իշխանություններ ու չի գիտակցում այս իշխանությունը: Ի դեպ, Բաքվի ու Անկարայի համար էլ է շատ հարմար Երևանի հետ խոսել այլ մայրաքաղաքով, քանի որ Հայաստանից ավելին են կորզում:

Սա չգիտակցելը ոչ միայն պետական ու քաղաքական տգիտություն է ու գավառամտություն, այլ հшնցшվոր անտարբերություն Հայաստանի Հանրապետության և նրա ապագայի հանդեպ»,- իր միտքն ավարտել է լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!