Նախօրեին ցավալի ու ողբերգական դեպք է գրանցվել Ռուսաստանի ընտանիքներից մեկում: Մոսկովյան բակերից մեկում յոթամյա երեխան խաղի ժամանակ բոլորովին պատահաբար uպшնել է իր տասնամյա եղբորը: Այս ցավալի դեպքի մասին տեղեկատվական հոդված է հրապարակել ռուսական ՏԱՍՍ լրատվականը:
Յոթամյա տղան, խաղալով Վրաչեչնի կոչվող հատվածում եղած խաղահրապարակում, վերևից փայտ է նետել ցած, որն էլ ընկել է ներքևում գտնվող տասնամյա եղբոր գլխին: Արդյունքում տղան ծանր վնասվածքներ է ստացել: Տասնամյա տղային խիստ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը այնուամենայնիվ փրկել չի հաջողվել:
Մոսկվայում երեխաների իրավունքների պաշտպան Օլգա Յարոսլավսկայան ՏԱՍՍ-ին ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգնել երեխաների ընտանիքին՝ անհրաժեշտ հոգեբանական օգնություն ստանալու հարցում:
Նա նշել է, որ ինքն անձամբ ծանոթ ա ընտանիքին, ցավում է ողբերգության համար և պատրաստակամ է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել ընտանիքին: