Աղասի Իսպիրյանի և Արմինե Հունանյանի նոր, ոգեղեն երգը. «Ախ, իմ էրգիր»


Աղասի Իսպիրյանն ու Արմինե Հունանյանը նոր գործ են ներկայացրել: Ներկայացված է «Ախ, իմ էրգիր» վերնագրով հայրենասիրական, ոգեղեն երգ՝ գեղեցիկ տեսահոլովակի զուգակցությամբ: Երգի երաժշտության հեղինակն Արմինե Հունանյանն է:

Գեղեցիկ երգի խոսքերը հեղինակել է Հռիփսիմե Գասպարյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Սամվել Գալստյանն է: Գործիքավորումն իրականացրել է Գարեգին Առաքելյանը:

Երգն, ինչպես հասկանալի է դառնում վերնագրից, էրգրի, կորսված հայրենիքի մասին է: Երգում անսահման կարոտ ու սեր կա կորսված եզերքի հանդեպ: Միևնույն ժամանակ կա վստահություն, որ գրավող կողմը՝ թուրքը, չի կարողանալու վայելել սիրելի էրգիրը:

Երգում էրգրի սերն ու կարոտը սրտում ապրող մի ամբողջ ժողովրդի հոգու ձայնն է հնչում: Կարոտ ու սեր, որն ուղեկցվում է ամենօրյա արտասուքով ու ողբով: Ոչ մի բժիշկ չի կարող ամոքել այդ մշտամնա ցավը:

Ա. Իսպիրյանի և Ա. Հունանյանի ներկայացրած գեղեցիկ, սրտամոտ երգը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!