Երկու պшտերшզմի մասնակցած հերոսն անմահացել է՝ իր երազանքներն ու գարունները նվիրելով հայրենիքին. ճանաչենք մեր հերոսներին


Արտյոմ Միքայելյանը մերօրյա հերոսներից է: Նա ընդամենը քսաներեք տարեկան էր, սակայն հասցրել էր մասնակցություն ունենալ միանգամից երկու պшտերшզմի: Նախ Ապրիլյան քառօրյային, ապա վերջերս ավարտված Արցախյան պшտերшզմին մասնակցելով՝ Արտյոմն իրեն դրսևորել է հերոսաբար:

Իր մարդկային նկարագրով, բարձր հատկանիշներով Արտյոմը սիրելի էր բոլոր իրեն ճանաչողների համար: Նա մարտի գնալիս տանեցիներին հանգստացրել է՝ ասելով, որ իր պահապան հրեշտակն իր հետ է, չանհանգստանան: Առաջնագծում Արտյոմը կանգնած է եղել հոր հետ միասին:

Արտյումի հետ եղած ընկերները սիրով ու հպարտությամբ են հիշում անմահության ուղին բռնած իրենց ընկերոջ մասին, կրկնում են նրա խոսքերը, որոնք ապացուցում են, թե ինչպիսի նվիրումով և պայքարի, հայրենիքը պաշտպանելու մեծ գիտակցությամբ է նա մեկնել մարտի:

Ընկերները հաճախ են Արտյոմի նվիրվածությունը համեմատել Մոնթեի հետ: Երիտասարդ հերոսն անմահացավ՝ իր բոլոր նպատակներն ու երազանքները, չապրված գարունները և երիտասարդ կյանքը նվիրելով հայրենիքին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!