Դերասան Արտյոմ Կարապետյանի ցավով լի ուղերձը. տեսանյութ


Դերասան Արտյոմ Կարապետյանն անկեղծությամբ տեսաուղերձ է հանրայնացրել, որտեղ իր մտորումներն է հայտնում երկու հայկական պետություններում տիրող իրավիճակի մասին: Նա ցավով նշում է, որ երբևէ իրեն այնքան անտեր չի զգացել:

Նա ասում է, որ ինքը երբևէ չի պատկերացրել, որ իր գործունեությունը թողած, ստիպված է լինելու անել պետության գործը: Ա. Կարապետյանը ցավով արձանագրում է, որ մեզ բոլորիս սխալ են բացատրել ու մեկնաբանել իրավիճակը և այն, թե ինչ է մեզ սպասվում:

Նա դիմում է բոլոր ժամանակների կառավարություններին՝ առանցքային ու կարևոր հարցեր ուղղելով: Նա հարցնում է, թե ինչո՞ւ է ամեն ինչ մնացել իրենց ուսերին, ինչո՞ւ են իրենք անում ոստիկանության գործը՝ թույլ չտալով Արցախում գողություններ անել:

Ինչո՞ւ են իրենք ստիպված զինվորին հաց ու այլ անհրաժեշտ պարագաներ տանում: Ա. Կարապետյանի ինչուների շարքը երկար է: Դերասանի ցավով ու տառապանքով լի մտորումների ամբողջական շարքը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!