«էս ի՞նչ զարմանալի լռություն ու գրեթե խանդաղատանքի հասնող հանդուրժողականություն է Ադրբեջանի ստահակ նախագահի հանդեպ…»


Ինչպես գիտենք, տարածված են դարձել վարչապետի հասցեին հնչող քննադատությունները, որոնք հաճախ խիստ կատերգորիկ բնույթ են ստանում: Նրա պաշտոնանկության պահանջով շարունակվում են տարատեսակ բողոքի ակցիաների կազմակերպումը:

Լրագրող, վերլուծաբան Վասակ Դարբինյանը կարևոր հարց է բարձրացնում այս համատարած աղմուկի ու քննադատությունների համատեքստում: Նա սլաքներն ուղղում է դեպի Ադրբեջանն ու այդ երկրի ղեկավարը: Լրագրողը գրում է հետևյալը.

«Ես հասկանում եմ, որ հիմա ամենապահանջված հայհոյանքները, անեծքներն ու մեղադրանքները Նիկոլի հասցեին են, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում՝ էս ի՞նչ զարմանալի լռություն ու գրեթե խանդաղատանքի հասնող հանդուրժողականություն է Ադրբեջանի ստահակ նախագահի հանդեպ…

Ինչո՞ւ Հայաստանը էդ հրեշից չի պահանջում կատարել ստանձնած պարտավորությունները զոհվածների մարմինների ու գերիների փոխանակման վերաբերյալ:

Ինչո՞վ պատերազմի հանցագործ չէ Հայաստանի վրա պիտուխավարի ղժժացող այդ արևելյան ծաղրածուն, որին ծափահարում են ռուսական եթերների քաղաքաՏգետները և հրճվում նրա «ինտելեկտուալ» կերպարով»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!