Գրող Արմինե Բոյաջյանն իր սոցհարթակում գրում է հետևյալը. «Հարգելի սիրելիներ, կլինի՞ իրար չուղղորդեք՝ ով ինչպես կրի էս ընդհանուր ցավի իր անձնական բաժինը. զգալն ինդիվիդուալ ակտ է, անպայման չէ աշխարհագրության դասատուի (կներեք ընկ. Խաչատրյան ջան) սուր փայտիկն առած ներխnւժեք մինչեւ մարդկանց հոգու խորքը։
Մեկս խոսելով, մեկս լռելով, մեկս արվեստով, մեկս սեւ զգեստով, մեկս գինով, մեկս էլ ծոմապահությամբ փորձում ենք անցնել էս զահրումարի միջով, փորձում ենք ձեռքներս մի տեղ գցել, բռնվել, վեր կենալ, քայլել, ապրել…
Առաջվանը չէ, առաջվանը չենք, բայց առաջ պիտի շարժվենք։ Խորհուրդ տալը փեշակ մի սարքեք, մանավանդ, եթե ձեզ առանձնապես հարցնող էլ չի եղել։ Շատ լուրջ ու անդառնալի կորուստ ունենք յուրաքանչյուրս։
Եւ եթե փորձում ենք մտնել առօրյայի մեջ, դա հենց չխելագարվելու համար է, դա էս ահռելի ու ծանր բեռը կրելու, էս ցավը հաղթելու մեծ ցանկության հետեւանքն է…»