«Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք ստեղծելու ծրագիր ունի…»


Նարինե Դիլբարյանը գրում է. «Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք ստեղծելու ծրագիր ունի, և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները դրական են վերաբերում սույն նպատակին։

Հայաստանի տարածքով Ադրբեջանը միջանցքներ է ծրագրում կառուցել, բայց ՀՀ գոյության, դիրքորոշման մասին ակնարկ անգամ չի անում: Իսկ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվում է մեկնաբանել Իլհամ Ալիևի հայտարարության այն մասը, թե Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են վերաբերվում Ադրբեջանի արևմտյան շրջաններին Նախիջևանը միացնող միջանցքի գաղափարին:

Թեև Կրեմլի խոսնակը շեշտում է, որ տրանսպորտային հաղորդակցությունների թեման Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների քննարկման նյութ է: Աբսուրդային իրավիճակ է, ՀՀ կառավարությունից ևս ոչ մի ձայն, միայն ոստիկանությունն է աշխատում, բերման ենթարկում վարչապետի հրաժարականը պահանջող երիտասարդներին:

Իսկ արտաքին քաղաքական և պետական խնդիրներով ո՞վ պետք է զբաղվի, ոմանք հայոց ինքնիշխանության կորուստն են ողբում, բայց ով այդ կորստյան գլխավոր պատճառն է և պատասխանատուն իր ողջ անգործունակությամբ ոչ մի քայլ չի անում:

Տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության մասին ով պետք է հիշեցնի Ալիևին…..»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!