«Ես առաջարկում եմ մարզերը վերակազմակերպել «գեներալ-նահանգապետ» -ությունների.» Լևոն Շիրինյան


Ստեղծված փակուղային ու դժվար հաղթահարելի իրավիճալից ուղիներ ու ելքեր փնտրելու ճանապարհին շատերը փորձում են ուղենշային ու հուշող հրապարակումներով պարբերաբար օգնել հանրային լայն զանգվածներին:

Նմանօրինակ հրապարակումներով ահաճախ աչքի է ընկնում քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Արձանագրելով, որ առկա իրավիճակում մենք կանգնել ենք վերակառուցվելու ու վերակազմակերպվելու անհապաղ անհրաժեշտության առաջ՝ Լ. Շիրինյանը իր սոցհարթակում գրում է հետևյալը.

Ես առաջարկում եմ մարզերը վերակազմակերպել «գեներալ-նահանգապետ» -ությունների, Նահանգապետեր նշանակելով զարգացած, հայրենասեր ու լայն աշխարհայացքով Գեներալների: Հրատապ են Տավուշի, Գեղարքունիքի Սյունիքի մարզերում փոփոխությունները: Չմոռանանք Արարատի մարզը: Ի գո՛րծ, պարոնայք»:

Իսկ քիչ ավելի ուշ քաղաքագետը գրել է նաև հետևյալը. «Հանրապետության արևելյան սահմաններում իրադրության արմատական փոփոխության հետևանքով տեղի ազգաբնակչության մոտ հիմնավոր անհանգստություն է առաջացել `անվտանգության ու տնտեսական գործունեության առումով:

Առաջարկ կառավարությանը. Վերածել տեղի գյուղերն ու քաղաքները ռազմականացված բնակավայրերի ` նման իսրայելական ԿԻԲՈՒՑՆԵՐԻ: Մա՛հ հուսահատությանը»,- ավարտել է միտքը քաղաքագետը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!