«Մեծ քաղաքականությունը Աստծո պատիժն է երկրին…» Նունե Եսայան


Այս ծանր ու հոգեմաշ օրերին մշակութային գործիչներից շատերը մտածում են ժողովրդին մխիթարելու, նրանց հոգսը թեթևացնելու մասին: Շատերը նոր ստեղծագործություններով են հանդես գալիս: Նոր գործով է հանդես եկել նաև Նունե Եսայանը:

Նա իր համացանցային հարթակում նոր կատարում է հանրայնացրել: Այս դժվարին օրերին երգչուհին նորովի, նոր ապրումներով ու հույզերով է կատարել հայտնի «Ձախորդ օրերը» երգը: Երգի կատարումը նա համադրել է բնության մառախլապատ պատկերներով, երեխաների հետ մոմավառության տեսարաններով:

Երգի կատարումը հանրայնացնելով՝ Ն. Եսայանը գրել է հետևյալը. «Մեծ քաղաքականությունը Աստծո պատիժն է երկրին։ Նա մեզ խոշորացույցի տակ ցույց է տալիս մարդու անսահման ագահությունն ու չարությունը:

Դարավոր Կորստի ցավը քարացրել է մեզ և չենք կարողանում սթափվել։ Աղոթենք։ Մենք առաջին քրիստոնիա Ազգն ենք ու մեր աղոթքը առաջինն է հասնում Աստծուն։ Իսկ մենք այդքան էլ քիչ չենք ու մեզ ՀԱՅ են ասում։ Խաղաղություն աշխարհին»:

Ն. Եսայանի կատարման նոր տեսանյութը՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!