Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքային գործունեության. ինչպիսին է նրա առողջական վիճակը


ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը, ինչպես հայտնի է, նոյեմբերի տասի հանրային մեծ ցшuումի զnհ դարձավ՝ փողոցում հшրձшկման ենթարկվելով մի խումբ մարդկանց կողմից: Նրան շատ ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նա մինչ վերջերս բուժում էր ընդունում՝ ենթարկվելով մի քանի վիրահատությունների:

Նախօրեին հայտնի դարձավ, որ գործիչն արդեն իսկ վերադարձել է աշխատանքային գործունեության: Այդ մասին այսօր իր սոցհարթակում տեղեկացրել էր նաև անձամբ Ա. Միրզոյանը՝ հայտնելով Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման մասին: Նա կաթողիկոսի հետ համատեղ լուսանկար էր տեղադրել:

Լուսանկարից ակնհայտ է դառնում, որ Ա. Միրզոյանը դեռևս լիարժեք չի ապաքինվել: Շատերը նրա նկարը վերահրապարակելով՝ նրան լիարժեք ապաքինում են ցանկանում՝ ցավ հայտնելով, որ նրա հետ նման բան է կատարվել:

Ոմանք էլ Ա. Միրզոյանի հրապարակման ներքո ներողություն են խնդրում ԱԺ նախագահից և նրա բալիկից՝ հայրենակիցների կողմից նման ոչ մարդկային վերաբերմունքի արժանանալու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!