Բլոգեր Ա. Լապշինն ուշագրավ տեղեկության մասին է պատմել: Նա գրել է, որ իրենց հաջողվել է վաճառել իր հանրահայտ կարմրավուն բաճկոնը, որով նա եղել է ադրբեջանական ղեկավարի անձնական ինքնաթիռում: Ընդ որում, բաճկոնը բավականին թանկ է վաճառվել՝ շուրջ 2700 ԱՄՆ դոլարով:
Լապշինը նաև տեղեկացնում է, որ մինչ այս այդ բաճկոնը պահված է եղել վակուումային տոպրակում. այն երբևէ չի լցավվել ու իր վրա կրել է այն աթոռների հոտերը, որոնց վրա բազմիցս առիթ են ունեցել նստելու Ալիևը, ինչպես նաև նրա ընտանիքի մյուս անդամները և կառավարական թիմի այլ հայտնի ներկայացուցիչները:
Բլոգերը նշում է, որ այդ վաճառքի ողջ գումարը պետք է ուղղվի վիրավորված հայ զինվորականներին օժանդակելու համար: Լապշինը վստահեցնում է, որ տառացիորեն վաղն իսկ նրանք այդ գումարը բաժանելու են Երևանի հիվանդանոցներում բուժում ընդունող շուրջ 15-20 զինվորականի:
Լապշինը նշել է, որ ներկա պահին սա ամենից չնչին բանն է, որ ինքն ի զորու է անել հայ զինվորականների համար: