«Մի քուրդ ընկեր ունեմ Իրանում, որը, այս նկարի հետ մի նամակ հղելով, ինձ գրել է»


Իրանահայ լրագրող Ջորջ Աբրահամյանը դարձյալ անձնական բնույթի հրապարակում է արել, որը հասարակական մեծ նշանակություն ունի մեր օրերում հատկապես: Նա պատմում է իր քուրդ բարեկամի ուղարկած նամակի մասին:

Ջ. Աբրահամյանը գրում է. «Մի քուրդ ընկեր ունեմ Իրանում,որն այս նկարի հետ մի նամակ հղելով ինձ գրել է. «Ամուր պահեք ձեր ինքնիշխանությունն ու պետությունը։ Դա անգնահատելի բարիք է, որից զրկվել են քուրդերը դարեր ի վեր։

Դու եղել ես Իրանում և գիտես. յուրաքանչյուր քուրդից հարցնես, թե ի՞նչ ես երազում առաջինը կասի պետություն։ Դա հիմա մեզ համար երազանք է, իսկ ձեզ համար իրականություն։ Դժվար օրեր են գիտեմ, բայց ամեն ինչ արեք միմիայն հանուն պետության ամրապնդման։

Երեսուն տարի առաջ պետություն ունենալը ձեզ համար երազանք էր, ուրեմն գնահատեք իրականություն դարձած ձեր երազանքը։ Իսկ մենք շարունակելու ենք երազել, չգիտեմ մինչև երբ»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!