Անչափ հուզիչ տեսանյութ. ինչպե՞ս են դիմավորել արձակուրդի եկած մեր հերոս զինվորներին


Ինչպես հայտնի է, այսօր արցախյան դիրքերում զինծառայությունն անցկացրած և ողբերգական պшտերшզմին մասնակցած մեր շատ հերոս տղաներ, բազմաթիվ ծնողների խնդրանքով ու առաջարկով տասնօրյա արձակուրդ են ստացել, որ իրենց տներում միառժամանակ հանգստանան, վերականգնեն ուժերը:

Նրանցից շատերն այսօր արդեն իսկ ուղարկվել են Երևան: Իմանալով այդ մասին, շատ-շատերը հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ դիմավորելու մեր հերոս տղաներին:

Մարդիկ հերոս տղաներին դիմավորել են ծափերով, ոգևորիչ և ուրախ ողջույններով, «հերո՜ս, հզո՜ր հերոսներ» բացականչություններով, գրկախառնություններով, հուզված արտահայտություններով:

Ոմանք տեսանկարահանել են այս հուզիչ ու ջերմ տեսարանը՝ հանրայնացնելով իրենց սոցհարթակներում: Ա. Բաղումյանն իր համացանցային հարթակում մի փոքրիկ տեսանկարահանված նյութ է հանրայնացրել՝ գրելով. «Փառք Աստծուն: Մեր հզորները գալիս են արձակուրդ: Ապրեք խոնարհումս: «Կոստյումավորները պարտվեցին,բուշլատով քաջերը հաղթել են»:

Ա. Բաղումյանի հանրայնացրած տեսանկարահանված նյութը, որտեղ երևում է զինվորներին դիմավորելու հուզիչ դրվագը, կարող եք դիտել վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!