Այսօր լրանում է տաղանդավոր ու յուրահատուկ պոետ, երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի ծննդյան յոթանասունամյակը:
Դեռ ամռան ամիսներին մշակութային հանրությունը մեծ անհատականության յոթանասունամյա հոբելյանը փորձեց նշանավորել համերգների շարքով:
Սակայն հայտնի պատճառներով այս համերգային շարքն ընդհատվեց: Ռ. Հախվերդյանը մեր իրականության կարևոր ներկայացուցիչներից է, առանց որի մի շատ կարևոր գույն կպակասեր:
Նա իր գործերով ներկայացնում է հայ հասարակության կոլորիտը, կենցաղն ու հոգեբանությունը՝ մատը դնելով կարևոր կետերի վրա:
Ռ. Հախվերդյանը ծնվել է տաղանդավոր ընտանիքում: Նրա հայրն անվանի թատերագետ, գրականագետ Լևոն Հախվերդյանն է, իսկ մայրը՝ բանասեր, թարգմանիչ Սոնա Այունցը:
Դեռ մանկուց Ռուբենն աչքի է ընկել կրակոտ ու անհնարզանդ վարքով, որն էլ առավել հասուն տարիքում վերածվել է ինքնատիպ ստեղագործությունների:
Ռ. Հախվերդյանն ամուսնացել է ուսուցչուհի Նունուֆար Մինասյանի հետ: Նրանք երեք զավակներ ունեն՝ Սոնան, Անուշը և Արամը: Մտերիմները մեծ սիրով են պատմում Ռ. Հախվերդյանի հետ կապված հետաքրքիր դրվագների մասին:
Ստորև առաջարկում ենք ունկնդրել Ռ. Հախվերդյանի՝ մեր օրերը բնորոշող գեղեցիկ գործերից մեկը՝ նրա կատարմամբ: