«Բիրդան թունդ կենսունակ ենք դարձել…» Լիզա Ճաղարյանի դիպուկ անդրադարձը


Լրագրող Լիզա Ճաղարյանը գրում է. «Ես կտրականապես դեմ եմ Հրապարակում տոնածառ դնելուն։ Այո, Հայաստանը սգի մեջ է, եւ ասելը` հերիք է սգաք, ուղղակի ուղեղիս մեջ չի տեղավորում։ Այսինքն, էդ ո՞նց է հերիք, եթե մեր երեխաների կեսից ավելիի մարմինները դեռ անտառներում ու դաշտերում անտեր–անտիրական ընկած են, դեռ անթաղ են, հասկանո՞ւմ եք, դեռ նույնիսկ հողի տակ թաղվելու չեն արժանացել։

Դուք հասկանո՞ւմ եք, որ հիմա ծնողներ կան` իրենց երեխայի մարմինը եթե գտնվում է, ասում են` փառք Աստծո, իրար շնորհավորում են։ Դուք դա պատկերացնո՞ւմ եք։ Չէ, չեք պատկերացնում, ես էլ չեմ պատկերացնում, ու տա Աստված` ոչ մեկդ չպատկերացնեք։

Պա՛հ, բա ոնց կլինի` Հրապարակում մեծ տոնածառ չի լինելու։ Կարելի է կարծել` փոքրիկ երեխաների ուրախությունն էդ մեծ տոնածառն է։ Ամեն մեկդ ձեր տներում, ձեր բակերում ձեր երեխաների համար տոն էլ կազմակերպեք, տոնածառ էլ դրեք, ու ամեն ինչ արեք, որ ձեր երեխաները չտխրեն։

Մի նոր տարի էլ թող առանց մեծ տոնածառի յոլա գնան։ Չափազանց նրբազգաց ենք փոքրիկների նկատմամբ, պարզվում է, ու էդ արանքում ահավոր աննրբազգաց սարսափելի ողբերգություն ապրած մարդկանց նկատմամբ։

Այո, Հայաստանում ողբերգություն է, մեծ, շա՛տ մեծ ողբերգություն է, ու աննորմալությունը ոչ թե սգալն է, այլ չսգալը, քանի դեռ նույնիսկ զոհերի վերջնական ցուցակը չունենք, քանի դեռ դաշտում անթաղ մնացած զինվորի մարմին ունենք։

Թեկուզ մի հոգու։ Էդքան երեխա ենք մատաղ արել, այո՛, մատաղ ենք արել, ու հիմա սգալն է՞լ եք շատ համարում։ Բիրդան թունդ կենսունակ ենք դարձել»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!