«Ինձ հարազատ մի մարդ, այսօր օգնել է հիվանդանոց տանել պատերազմի ժամանակ ոտքը կորցրած ժամկետային ծառայողի…»


Արփինե Հախվերդյանը գրում է. «Ինձ հարազատ մի մարդ, այսօր օգնել է հիվանդանոց տանել պատերազմի ժամանակ ոտքը կորցրած ժամկետային ծառայողի: Հասկացանք չէ, 20 տարեկան ոտքը կորցրած երեխա: Ընտանեկան, սոցիալական վիճակը շատ ծանր: Բայց հարազատս դրա մասին չէր, որ հուզված պատմում էր:

Կարևոր խնդիրներից մեկը, որ այդ երեխաները հանդիպում են հիվանդանոցներում, մի սենյակից մյուսը տեղափոխվելիս տեղաշարժման դժվարություններից զատ (երեխան նոր պետք է հարմարվի իր մարմնի կիսատության փաստով ապրելուն և գործելուն), այդ սենյակների մոտ երկար հերթերում սպասելու ընթացքն է, որ իսկական պատիժ է:

Չկան նստարաններ, այդ երեխաների համար: Այդ վիճակում կանգնած մնալու ամբողջ ժամանակի ամեն ակնթարթը, նրանց հիշեցնելու է իրենց նոր վիճակը… Երկրորդ բանը, որ շատ էր հուզել նրան այն էր, որ այդ տղաները, այցելության թույլատրելի ժամերին, այցելուների կարիք ունեն, հատկապես երիտասարդ աղջիկների:

Այն նամակ գրող և սպասող աղջիկները, եթե կարողանան այցելել այդ երեխաներին մե՜ծ և օրհնված գործ արած կլինեն, որպեսզի մեր այդ թանկերն իրենց անպետք և լքված չզգան: Դա էլ կարելի է կամավորներով և կազմակերպված անել:

Չեմ ուզում վերաշարադրել հարազատիս տեսածը, բայց իրականությունն իրոք շատ ծանր, դաժան և մղկտալու է…»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!