«Դավիթիս ցանկությամբ իր տարեդարձի միջոցները կփոխանցենք արցախցի բալիկների…» Անի Քոչարի հուզիչ գրառումը


Այսօր Անի Քոչարի որդու՝ Դավիթի ծննդյան օրն է: Լրանում է նրա իննամյակը: Այդ առիթով մայրը հուզիչ հրապարակում է արել՝ անդրադառնալով նաև որդու երազանքներին ու ցանկություններին, որոնք այսուհետ կապված են հայրենիքի հետ նաև:

Անի Քոչարը գրել է հետևյալը. «9 տարի առաջ այս օրը լույսի այս շողը լույս աշխարհ եկավ: Եկավ ու վերաիմաստավորեց կյանքս, հետո ապրեցրեց և դեռ երկար պետք է ոգեշնչի ու երջանկացնի:

Այսօր մենք մի երազանք ունենք` խաղաղություն և անփորձանքություն բոլորիս: Դավիթս այսուհետև երազում է նաև ապագայում այնպիսի մի զինատեսակ ստեղծել, որ մեր Հայրենիքին մոտենալ անգամ չհամարձակվեն:

Այսօր տարեդարձի մեծ խնջույք չկազմակերպեցինք, փոխարենը Դավիթիս ցանկությամբ նաև իր տարեդարձի միջոցները կփոխանցենք արցախցի բալիկների:

Թող որ բոլոր երեխաները ունենան անհոգ մանկություն և ապրեն խաղաղ երկնքի տակ»,- իր յուրօրինակ շնորհավորական գրառումն ավարտել է Անի Քոչարը՝ հրապարակելով որդու լուսանկարներից մի քանիսը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!