«Կեցցե´ այն Հայաստանը, որ վաղն է գալու»․.. Մովսես Գորգիսյանը այսօր կդառնար 59 տարեկան


Այսօր Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը՝ Մովսես Գորգիսյանը կդառնար հիսունինը տարեկան: Նա առաջին նվիրյալներից էր, ով դուրս եկավ Խորհրդային միության դեմ պայքարի: Մ. Գորգիսյանն ընտրել էր ռեժիսորի մասնագիտությունը:

Նա դեռ նոր էր սկսել զբաղվել մասնագիտական գործունեությամբ, նոր էր սկսել կայանալ իր ոլորտում՝ դրսևորելով ակնհայտ տաղանդ, երբ որոշում է ակտիվորեն մասնակցել մի շարժման, որով պետք է որոշվեր ազգի ճակատագիրն ու ապագան:

1988 թվականին Հանրապետության հրապարակում ծածանելով Հայոց եռագույնը և արտաբերելով հայտնի դարձած լոզունգային խոսքերը՝ Մ. Գորգիսյանն իրեն նվիրում է ազատագրական պայքարին:

Մ. Գորիսյանի խոստումնալից ու գեղեցիկ կյանքի ուղին ընդհատվում է հենց այդ պայքարում՝ 1990 թվականին: Նա մասնակցում էր Երազխի պաշտպանական մարտերին և ընկնում է հենց այդ մարտերի ժամանակ:

Մ. Գորգիսյանի զոհվելուց վեց տարի անց՝ 1996 թվականին, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան հետմահու ազգային հերոսի կոչում է շնորհում:

Հերոսի մարմինն ամփոփված է Ծիծեռնակաբերդի բարձունքում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!