Հայկ Թորոյանն իր սոցհարթակում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, բոլորս գիտենք, որ ամենաքաղաքականացված և կոռումպացված հաստատությունները համարվում էին բուհերը։
Հիշում եմ, դեռ այս տարվա, Հունվար ամիսն էր, երբ Նիկոլ Փաշինյանը Կապան Քաղաքում հայտարարեց, որ պետք են մենեջերներ` ռեկտորների փոխարեն. ՀՀ–ում բուհերի քաղաքականացվածության դեմ պայքարի մասով, բայց արդեն 11 ամիս էր, այդ հայտարարությունը կյանքի չէր կոչվում, քանզի պատճառները կարող են տարբեր լինել։
Այսօր տեղեկացա, որ այդ հարցը արդեն ԱԺ-ում է և շուտով կյանքի կկոչվի, բայց այժմ երբ իրականացվում է այդ ծրագիրը, որոշ փողոցային խուժաններ և լրատվամիջոցներ փորձում են շահարկել, թե իբրև սա այսօրվա ծրագիր է և կառավարությունը հենց նոր է նման ծրագիր որոշել…
Հարգելի ՀՀ իշխանություն ողջունելի է և մեզանից շատերը հետևողական կլինեն, որպեսզի այդ նախագիծը կյանքի կոչվի… Սիրելի Հայրենակիցներ, այս նախագիծը ընդունվելուն պես Կրթության նախարարությունը, Կառավարությունը կկարողանա ձերբազատվել երկար տարիներով մնացած կաշառակեր և կոռմպացված ոգի ունեցող ռեկտորներից, սա հնարավորություն կտա, մի շարք պարկեշտ բանիմաց մասնագետների ներգրավվել այդ կարևոր պաշտոններում։
Հ.Գ. Ահա թե ինչու է դաշնակահանրապետական կլանը խnւճապահшրված, բոլորս հասկանում ենք, որ Կրթական ոլորտը միշտ եղել է դաշնակա-հանրապետական մաֆիոզների տիրույթում և նրանք ուսանողների և դասախոս անձնակազմի վրա մեծ ճնշումներ գործադրելով, թե ընտրություններին, թե տարբեր անձնական շահերի համար միշտ օգտագործել են այդ կաշառակերներին ի շահ իրենց կուսակցության և ներքաղաքական ընդվզումներին»: