Այսօր սիրված արտիստուհի Լուսինե Կիրակոսյանի ծննդյան օրն է: Նա ծնունդով գյումրեցի է: Քաղաքում դպրոցական կրթություն ստանալուն զուգահեռ Լ. Կիրակոսյանը նաև աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում:
Լուսինեն դեռ մանկուց աչքի է ընկել դերասանական բացառիկ տաղանդով: Նա բակի երեխաների համար փոքր տարիքից տարատեսակ բեմադրություններ է կազմակերպել ու բեմադրել: Հասուն տարիքում Լ. Կիրակոսյանը սովորել է նաև Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որից հետո սկսել է աշխատել Երևանյան թատրոններում:
Լ. Կիրակոսյանը հաջողությամբ հանդես է եկել և այսօր էլ շարունակում է հանդես գալ տարբեր ատերական ներկայացումներում, ինչպես նաև հեռուստանածագծերում ու ֆիլմերում:
Նրա կերտած դերերը տիպային կերպարներ են, որոնք դերասանուհու վարպետության և պրոֆեսիոնալ խաղի շնորհիվ մեծ սիրով են ընդունվում:
Դերասանուհին իր լավագույն դերակատարումների շնորհիվ արժանացել է բազում պարգևների և մրցանակների, վաստակավոր արտիստի կոչման և կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար մրցանակի: