Անի Զախարյանը այսօր բոլորին հրավիրել էր հրապարակ ժամը 21-ին: Ժամը 20-ին նա ֆեյսբուքյան եթեր է մտել՝ շփվելու հանրային լայն շրջանակների հետ: Նա նշում է, որ իրեն ֆեյսբուքյան աջակցություն ցուցաբերելը քիչ է:
Նա կոչ է անում բոլորին միանալ իրեն, որ Ն. Փաշինյանը հասկանա, որ Անի Զախարյանն է իր այլընտրանքը: Մինչ մարդիկ ավելի հստակ կկողմնորոշվեն, Անի Զախարյանը ներկայացնում է այն խնդիրները, որոնք ինքը նախանշում է լուծել տարբեր ոլորտներում՝ ցույց տալու համար, թե ինքն ինչ տեսլականներ ունի ինքը՝ որպես երկրի վարչապետ:
Ա. Զախարյանը նշում է, որ ինքը պատրաստվում է փակել Ֆեյսբուքը: Նա պատրաստվում է այնտեղ գրանցվելու թույլտվություն տալ անձնագրով ներկայացող մարդկանց համար միայն: Նա հորդորում է 25 տարին լրացած բոլոր մարդկանց, ովքեր իրենց տեսնում են երկրի կառավարման գործում, միանալ իրեն՝ որպես առաջիկա կառավարության ապագա անդամի թեկնածու:
Ա. Աախարյանը պատրաստվում է բանակային ծառայության շեմն իջեցնել մինչև 16 տարեկանը, ինչպես նաև ներառել աղջիկներին: Մանրամասները՝ ստորև: