Այսօր անմшհ հերոս Մխիթար Կուջոյանի ծննդյան օրն է. քո սխրանքն անմահ է


Արցախյան վերջին պшտերшզմը ցավալիորեն շատացրեց մեր անմահացած հերոսների թիվը: Նրանց անձնվիրությունը և սխրանքը բոլոր ապրողների սրտերում է: Մերօրյա անմահ հերոսներից է Մխիթար Կուջոյանը, ով այսօր կբոլորեր իր ծննդյան քսաներեք տարեկանը:

Ընդամենը քսաներեք գարուն ապրած Մխիթարը Սուլդայից էր: Սուլդան, ինչպես հայտնի է, Ջավախքի համայնքներից է: Մխիթարը սովորել է Երևանի Հարյուր տասնմեկ դպրոցում: Դպրոցը յուրօրինակ կերպով է նշանավորում սիրելի ու նվիրյալ հերոսի ծննդյան օրը:

Դպրոցի ֆեյսբուքյան էջում Մխիթարի ծննդյան առիթով հրապարակվել է հետևյալ գրառումը. «Այսօր մեր սան Մխիթար Կուջոյանի ծննդյան օրն է։ Նա իր երիտասարդ կյանքը զnհեց հանուն մեր վաղվա օրվա։

Նա բռնեց հավերժի ճամփան,գնաց իր դպրոցի անունը կրող Ազգային հերոսի՝ Ջիվան Աբրահամյանի ճանապարհով։

Այսուհետ մեր դպրոցի համար հարգանքի և հիշատակի օր կլինի ոչ միայն Ջիվանի ծննդյան օրը՝ հուլիսի 6-ը, այլև դեկտեմբերի 4-ը։ Փառք ու պատիվ և խոնարհում մեր հերոս տղաներին»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!