Իրանցի վերլուծաբանը կարծում է, որ իշխանափոխության դեպքում Հայաստանը երկրորդ պարտությունը կկրի. մանրամասներ


Հարևան Իրանում հասկանալի պատճառներով մեծ ուշադրությամբ հետևում են հայաստանյան տարածաշրջանում կատարվող իրադարձություններին՝ պարբերաբար վերլուծելով դրանք:

Իրանահայ լրագրող Ջորջ Աբրահամյանը, որ պարբերաբար մեզ է ներկայացնում իրանական միջավայրում տիրող տրամադրությունները, մասնավորապես նրանք, որոնք առնչվում են հայկական իրականության հետ, իրանական միջավայրում տարածվող հերթական տեսակետն է ներկայացրել:

Նա իր սոցհարթակում գրել է. «Իրանցի վերլուծաբանը գրում է, որ Նախկին իշխանությունները Հայաստանի պարտությունը արցախյան պատերազմում փորձելու են օգտագործել լավագույնս, որպեսզի տապալեն ներկայիս իշխանությանը, իսկ այս պայքարին միացել է ողջ օլիգարխ համակարգը երկրի ներսում ու դրսում։

Եթե նրանց հաջողվի դա անել, ուրեմն Հայաստանն երկրորդ պարտությունը կկրի, բայց այս անգամ կոռուպցիայի դեմ և երկրում ժողովրդավարություն հաստատելու պայքարում, ինչից հետո Հայաստանում կտիրի բռնություն և նախկիններն ավելի կամապնդեն իրենց դիրքերը։

Այս դեպքում Ալիևի կլանն արդեն լիարժեք կերպով կտոնի իր հաղթանակը»,- հրապարակումն ավարտել է Ջորջ Աբրահամյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!