Լևոն Մանթաշյանը Դիլիջանից էր: Նա սիրում էր երաժշտությունը և մեծ սիրով էր զբաղվում երաժշտությամբ: Նա մինչ զինծառայության մեկնելը նվագել է գիթառ՝ պարբերաբար ներկայացնելով իր կատարմամբ հնչող երգեր:
Դեռ զինծառայության մեկնելուց առաջ Լևոնն իր սոցհարթակում ներկայացրել է իր առաջին հեղինակային երգը, որը վերնագրված է «Ուրիշ աշխարհ»: Ներկայացնելով կատարումը՝ Լևոնը գրել է. «Սիրով ձեզ եմ ներկայացնում իմ առաջին երգը,որի անունն է` «Ուրիշ աշխարհ», կխնդրեի բոլորին լսել, սպասում եմ արձագանքների։ Շնորհակալություն»:
Ցավոք սրտի, Լևոնի զինծառայությունը, ինչպես նրա տարեկից մյուս բոլոր տղաներինը, համընկավ հայ ժողովրդի նորագույն պատմության ծանրագույն շրջանի հետ: Ադրբեջանական կողմից նախաձեռնած պшտերզшմին զnհ գնաց նաև Լևոնը:
Լևոնը լի էր կյանքով, ուրիշ, ավելի լավ աշխարհ կառուցելու վճռականությամբ, սակայն նրա բոլոր երազանքներն ու ծրագրերն ընդհատվեցին, անավարտ մնացեին՝ հայրենիքի պաշտպանության ճանապարհին:
Լևոնի կատարմամբ հնչող երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ: