Ինչպես հայտնի է, այսօր ընդդիմադիր ուժերը բավականին լայնամասշտաբ հանրահավաք էին կազմակերպել, որի ընթացքում ելույթ են ունեցել մի շարք քաղաքական նախկին գործիչներ: Հետո հանրահավաքի մասնակիցների երթն ուղղվել է դեպի կառավարական առանձնատուն, ինչն էլ արժանացել է շատերի բարկությանն ու խիստ քննադատությանը:
Ի վերջո ընդդիմադիրները վարչապետին եռօրյա ժամկետ են տվել, որ կամովին հեռանա պաշտոնից: Այս առիթով Լևոն Շիրինյանը հիշեցնում է իշխանափոխության սահմանադրական ուղիները՝ գրելով հետևյալը.
«Իշխանափոխության սահմանադրակաան ուղիները երկուսն են. ինքնիշխան ժողովրդի ազատ ձայնատվություն /ընտրություններ/ և անհրաժեշտության պարագայում վստահության հանրաքվե, համապատասխան որոշումով:
Ընդսմին` խորհրդարանական մեծամասնությունը իր որոշումով կարող է առաջադրել նաև վարչապետի նոր թեկնածու: Մնացած այլ փորձերը «իշխանության յուրացում են»` որպես հանցագործություն (Սահմ. 2-րդ հոդված):
Հարց Սահմանադրական ժողովին. «Ազգային փրկության կոմիտեի» ստեղծման ջանքերում ինքը հшնցшկազմ տեսնո՞ւմ է»,- իր հրապարակումն ավարտում է քաղաքագետ Լ. Շիրինյանը: