Կոտայքի մարզի բնակիչների երթն ու ոստիկանական կուտակումները Ազատության հրապարակում. ի՞նչ իրավիճակ է հիմա


Ինչպես առավել վաղ հայտարարվել էր, այսօր կեսօրից հետո՝ ժամը երեքին, Ազատության հրապարակում նախատեսվում է ընդդիմության նախաձեռնած մեծ հավաք իրականացնել, որի ժամանակ միասնական թեկնածուն՝ Վ. Մանուկյանը, ներկայացնելու է իր ծրագրերն ու տեսլականները առաջիկայի հետ կապված:

Երեկվանից շատ նախկին քաղաքական գործիչներ, այդ թվում նաև նախկին նախագահներից Ռ. Քոչարյանը, հորդորել են իրենց աջակիցներին գնալ հանրահավաքի: Առավոտից հայտնի է դարձել, որ Կոտայիք մարզիչ մի խումբ մարդիկ քայլերթով գալիս են մայրաքաղաք, որ մասնակցեն հավաքին:

Հայտնի է դարձել նաև, որ Սյունիքում ևս լուրջ գործընթացներ են սկսվել: Շատ համայնքապետեր հանդես են եկել վարչապետի հրաժարականի պահանջով:

Ազատության հրապարակում, որտեղ նախատեսվում է իրականացնել հավաքը, արդեն գրեթե մեկ ժամ շուտ նկատելի են ոստիկանական շատ ներկայացուցիչներ: Տեղում են նաև հանրահավաքին իրենց մասնակցությունը բերած անձիք, ովքեր պատրաստվում են հավաքի անցկացմանը:

Կոտայքի մարզի մի խումբ բնակիչների առավոտյան քայլերթի տեսագրությունը կցված է ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!