Լրագրող Ժորժ Աբրահամյանը, ով իր հրապարակումներով փորձում է այս մռայլ ու ծանր օրերին ավելացնել համացանցի և մեր իրականության լույսը՝ ցրելով համընդհանուր խավարն ու գորշությունը, նոր, լուսավոր ու դրական հրապարակում է արել:
Նա «Գաղջ միջավայրում հոգիս լուսավորեց հայրենիքի իսկական պաշտպանը» վերնագրով մի փոքրիկ պատմություն է պատմել, որին ականատես է եղել այսօր:
Նա գրել է հետևյալը. «Մինչ ներքևում միտինգավորները հայրենիքը փրկելու գոչյուններ էին արձակում, հայրենիքի իսկական պաշտպան Մինասը, որը պատերազմի օրերին ծառայել է Եղնիկների զորամասում, մի փունջ աշնանային գեղեցիկ ծաղիկներով սպասում էր իր լրագրող ընկերուհուն, որի հետ ծանոթացել է պшտերшզմի օրերին Ստեփանակերտում։
Այնքան երջանկություն կար Մինասի հայացքում, որ ակամայից մոտեցա ու խնդրեցի նկարել իրեն։ Նա սիրով ընդունեց պատմեց իր պատմությունն ու մենք ընկերացանք։ Այսպիսի լուսավոր պահերի ու մարդկանց շնորհիվ եմ սիրում երկիրս»,- պատմությունն ավարտել է Ժորժ Աբրահամյանը: