«Մենք չենք հանձնվելու, չենք կոտրվելու, ամեն ինչ դեռ առջևում է.» Նունե Եսայան


Նունե Եսայանն այս դժվարին օրերին պարբերաբար հանդես է գալիս նոր կատարումներով կամ հին կատարումների վերահրապարակումներով: Նա փորձում է խոսել ժողովրդի հետ բացառապես երգի, երաժշտության, արվեստի լեզվով:

Այսօր հերթական նոր կատարումն է հրապարակել երգչուհին իր սոցիալական հարթակում: Հրապարակված նյութի մեջ նա կատարում է հայտնի ու սիրված «Ադանա» երգը, որը ստեղծվել է հայերի համար շատ դժվար ու ողբերգական ժամանակահատվածում:

Այս մեղեդային ու հոգու մեծ ցավ արտահայտող երգը լավագույնս ներդաշնակվում է հանրային լայն շրջանակների ընդհանուր տրամադրությունների հետ: Այն արտահայտում է կորսված քաղաքի, հայրենի տան կորստից առաջ եկած հոգու մրմուռ, ցավ, որը բնորոշ է մեր օրերին ևս:

Պատմությունը հայ ժողովրդի հետ հաճախ է ցավոտ խաղ խաղում, որի արդյունքում համաժողովրդական մեծ ցավ է առաջանում: Երգչուհին հոլովակը հրապարակել է հետևյալ մեկնաբանությամբ. «Մենք չենք հանձնվելու, չենք կոտրվելու, ամեն ինչ դեռ առջևում է»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!