Ուշագրավ. Ի՞նչ է կատարվում Ազատության հրապարակում. Վարդգես Գասպարին տեսանյութ է հրապարակել


Համառ, սկզբունքային ու հայտնի ակտիվիստ Վարդգես Գասպարին բաց չի թողել նաև այսօրվա հանրահավաքը: Նա այնտեղ ներկայացել է թեմատիկ պաստառով, սակայն այս անգամ նա իր պաստառի գրառումով ոչ թե քննադատում էր իշխանությանը, այլ սատարում:

Վ. Գասպարին նկարահանված փոքրիկ նյութ է հանրայնացրել իր սոցհարթակում, որտեղ երևում է, թե ինչպես են հավաքի վայրում իրեն մոտենում մարդիկ ու պահանջում, որ պաստառի հետ միասին հեռանա: Հետո երևում է, թե ինչպես են шյրել փորձում իր պաստառը:

Հանրայնացնելով իր հանդեպ դրսևորված ագրեսիվ վերաբերմունքի նկարահանումը՝ Վարդգես Գասպարին գրել է հետևյալ մեկնաբանությունը. «20 տարի ընդդիմություն, գումարած 2,5 տարի իշխանություն եղած ժամանակ իրավիճակը մնում է նույնը… պատռում են պաստառս՝ ինձ լռեցնում…

Միթե՞ այդան կարևոր է մեն մի կենտ մարդու թղթին գրված խոսքը…»,- իր մեկնաբանությունն ավարտել է հայտնի ակտիվիստը:

Վ. Գասպարիի հրապարակած նկարահանված նյութը ներկայացնում ենք ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!