«15 օր է՝ այդ որոշումը փնտրում են ու չեն գտնում, որովհետև չկա նման որոշում» Ն. Փաշինյանը հակադարձել է Ռ. Քոչարյանի հնչեցրած մեղադրանքներին


Ինչպես հայտնի է, Ռ. Քոչարյանը երեկոյան հարցազրույց է տվել, որի ընթացքում գործող վարչապետին մեղադրել է ներկա իրավիճակի համար: Նա իր խոսքում նշել է, որ վարչապետի ղեկավարությամբ գործող իշխանությունը տապալել, ձախողել է դիվանագիտական հարցերը:

Ն. Փաշինյանն ասել է, որ իրենց իշխանությունը ոչ թե դիվանագիտական հարաբերություններն են ձախողել, այլ ձախողել են վերջին քսան տարվա դիվանագիտական բեռի տակից հաջողությամբ դուրս գալու հնարավորությունը:

Վարչապետը հակադարձում է նախկին նախագահին՝ հիշեցնելով այն բոլոր կետերը, որոնք արձանագրվել են վերջին քսան տարվա ընթացքում: Խոսելով Թուրքիայի ներգրավվածության խնդրի մասին՝ Ն. Փաշինյանը հիշեցնում է, որ դա եղել է ֆուտբոլային փոխանցման տրամաբանությամբ՝ դեռևս տասը տարի առաջ:

Խոսելով ԱսաԱկա խnցման համակարգի, Սու կnրծшնիչների գնման աննպատակահարմարության համար իրեն ուղղված մեղադրանքների մասին՝ վարչապետը նշում է, որ տավուշյան դեպքերի ժամանակ իրենք հաջողության են հասել հենց դրանց շնորհիվ:

Վարչապետը նշել է, թե անհեթեթ լուր են դրել շրջանառության մեջ, թե ինքը պատերազմի երրորդ օրը մի ճակատագրական որոշում է կայացրել, սակայն չեն կարողանում գտնել այդ որոշումը, քանի որ չկա նման որոշում:

Մանրամասները՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!