Շուշան Ստեփանյանը, չնայած արդեն ՊՆ մամլո խոսնակ չէ, սակայն շարունակում է մնալ իրեն հոգեհարազտ ոլորտում: Շուշանի հրապարակումներից հասկանալի է դառնում, որ նա շարունակում է շփվել զինվորականների հետ, նրանց հետ շրջել դիրքից դիրք:
Հետո նա իր տպավորություններն արտահայտում է իր սոցհարթակում: Այսօր Շուշանը թարմացրել է իր սոցհարթակի հետնանկարը ևս՝ տեղադրելով երկու տարի առաջ Օմարում արված լուսանկարներից մեկը, որտեղ երևում է նաև ինքը:
Լուսանկարում Շուշանը երկու զինվորականի հետ բարձրանում է Օմարի դժվարամատույց լեռները: Ինչպես երևում է, նրանք որոշել են Օմարի բարձրությունը հաղթահարել ձմեռային ցրտաշունչ մի օր, երբ բավականին ձյունապատ են լեռները:
Շուշանը լուսանկարը հրապաարկելիս ուշագրավ մեկնաբանություն է արել. նա գրել է հետևյալը. «Օմարում մտածեցի` մարդը չի կարող բարձրանալ այնտեղ, որտեղ հողն ու երկինքը խառնվում են իրար… Նույն օրը Օմարում հասկացա` անհնարինն ընդամենն աղմկոտ բառ է…»