Ինչպես հայտնի է, սիրված արտիստուհի Շուշաննա Թովմասյանը շուտով պատրաստվում է վայելել մայրության քաղցր բերկրանքը: Այս դժվարին ու ծանր ժամանակաշրջանում դերասանուհին լուռ էր սոցհարթակներում:
Երեկ նա նոր ֆոտոշարք է հանրայնացրել իր ինստագրամյան հարթակում, որտեղ նա երևում է ամուսնու՝ ռեժիսոր Վահե Սայանի հետ: Լուսանկարները վերջին շրջանում են արվել: Ինչպես տեսնում ենք, Շուշաննան գտնվում է մայրիկ դառնալու վերջին փուլում:
Արտիստուհին, հանրայնացնելով իր լուսանկարների նոր շարքը, գրել է հետևյալը. «Հավերժ փառք ու պատիվ քեզ, իմ զինվոր»:
Արտիստուհին իր խոնարհումն է բերել մեր բոլոր նահատակների հավերժական հիշատակի: Նա նաև ցանկացել է, որ բոլոր ընտանիքներում էլ լսելի լինեն բազում նորածին բալիկների ճիչեր:
Հայտնի է, որ արտիստուհին ամուսնու հետ գտնվում է Ամերիկայում, որտեղ էլ լույս աշխարհ է գալու իրենց առաջնեկը: Շուշաննայի երկրպագուները նրա լուսանկարները շատ ջերմ են ընդունել՝ նրան համեմատելով տիկնիկի հետ: