«Մամաս դեկտեմբերի 7-ից հետո չմեռնելուց հետո մեկ օր ապրեց Երևանում…» անչափ հուզիչ գրառում դեկտեմբերի 7-ի մասին


Անի Մինասյանը գրում է. «Ձմռան արևն ինձ դուր չի գալիս. Ստեփանկերտում երկար մառախուղից հետո երկինքը բացվեց: Բայց խաբուսիկ, ցուրտը չի անցել: Եթե ես 88-ին Գյումրիում լինեի, կամ եթե ես լինեի 88-ին, ինձ ձմռան արևն էլի դուր չէր գա. 32 տարի առաջ այնտեղ տաք էր:

Մամա 25 տարեկան էր, ճիշտ ինձ նման, հիմայի պես, մամաս Երևանից Գյումրի գնացած էր, ճիշտ ինձ նման, հիմայի պես, որ Երևանից գնացած եմ, մամաս Գյումրիում աշխատանքի էր, ճիշտ ինձ նման, հենց ներկա պահի պես:

Մամաս դեկտեմբերի 7-ից հետո չմեռնելուց հետո մեկ օր ապրեց Երևանում, հետո՝ երկու տարի Գյումրիում նորից, մարդուն բուժելու՝ հոգով ու մտքով, աղետից վիրավոր մեր երկրի մի մասում: Սեպտեմբերի 27-ին Երևանից Ստեփանակերտ գնալուս ճանապարհին մտքումս անընդհատ կրկնում էի. «Ճակատագիրը կրկնություն ունի սերունդների մեջ:

Ու մամաս, հենց մամաս ինձ՝ Ստեփանակերտ գնալ հաստատ չի արգելի, անգամ հիմա, անգամ պատերազմի ու հստակ մահվան ժամանակ»: Մեր տանը երկրաշարժից չեն խոսում: Մեր տանը պատերազմից էլ դժվար խոսեն: Ձմռան արևն ինձ դուր չի գալիս. չի տաքացնում»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!