Միհրան Ծառուկյանի նոր երգի պրեմիերան. «Պшտերшզմը չի լռել»


Միհրան Ծառուկյանը նոր գործ է ներկայացրել, նոր երգի պրեմերա, որի թեմատիկան արդիական է, մերօրյա պшտերшզմն է, որը վերջերս է ավարտվել, սակայն դեռ չի լռել: Երգը վերնագրված է «Պшտերшզմը չի լռել»:

Երգը հայենի կանչով մարտի գնացող զինվորականների մասին է, այն նվիրյալ տղաների, ովքեր անտեսեցին անձնական ամեն հանգամանք և մեկնեցին մարտի:

Մարտի գնալուց առաջ նվիրյալ հայրոդին ասում է, որ մարտի դաշտում ընկնելու դեպքում ևս սիրելի իր հետ է մնալու՝ խրամատում: Նա հորդորում է չհոգնել սպասելուց՝ խոստանալով հետ գալ նորից:

Հայորդին պատվիրում է չարտասվել, քանի որ ինքն իր հաղթանակով արդեն իսկ սրբել է արցունքները: Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Գևորգ Ալթունյանն է:

Երգը մատուցվում է թեմատիկ տեսահոլովակի ուղեկցությամբ, որի ռեժիսորը Կարեն Ամյանն է: Տեսահոլովակում երևում են վերջերս ավարտված պատերազմի ամենից տպավորիչ ու ազդեցիկ դրվագները:

Մ. Ծառուկյանի նոր գործը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!