Նիկոլ Փաշինյանը Գյումրիից տեսանյութ է հրապարակել


Այսօր, ինչպես հայտնի է, երեսուներկուամյա վաղեմություն ունեցող ողբերգական աղետի՝ երկրաշարժի տարելիցն է: Վարչապետն առավոտյան ուղևորվել է Գյումրի՝ անձամբ մասնակցելու անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Տեղի է ունեցել բացօթյա ոգեկոչման արարողություն զոհերի հիշատակը խորհրդանշող հուշահամալիրի մոտ: Ն. Փաշինյանը քիչ առաջ իր սոցիալական հարթակում տեսանյութ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչ ընթացք է ունեցել երկրաշարժյան զոհերի ոգեկոչման արարողությունը:

Արարողությանը մասնակցել են նաև Գյումրու և Շիրակի մարզային կառավարման վերնախավի ներկայացուցիչներ, մարզպետարանի և քաղաքապետարանի ղեկավարներն ու այլք:

Ն. Փաշինյանն իր հրապարակման մեջ նշել է, որ եղել է Գյումրիում, Շիրակամուտում, Սպիտակում և Վանաձորում՝ հարգանքի տուրք մատուցելով 1988 թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

Վարչապետի հրապարակման ներքո շատ քաղաքացիներ իրենց մտահոգությունն են հայտնել հայ ժողովրդին պատուհասած վերջին տարիների դժբախտության և փորձությունների առիթով:

Ն. Փաշինյանի հանրայնացրած տեսանյութը ներկայացնում ենք վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!