Ուշադրություն. Ս. Սարգսյանի և Ալ. Լուկաշենկոյի միջև երկխոսության բացառիկ ձայնագրություն. Սերժ Սարգսյանը հրաժարվում է…


Համացանցում մի ուշագրավ ձայնագրություն է հայտնվել: Այնտեղ լսվում են Հայաստանի և Բելոռուսի նախագահների ձայները: Հստակ լսվում է, թե ինչպես է Բելոռուսի նախագահը փորձում համոզել Սերժ Սարգսյանին՝ Ադրբեջանին հանձնել հայտնի յոթ շրջանները:

Ապա լսվում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հակադարձում՝ ասելով, որ ինքը չի կարող դա անել, քանի որ այնտեղ զոհվել են ավելի քան հինգ հազար զինվորներ: Բելոռուսի նախագահը պնդում է՝ ասելով, որ Ալիևը դրա փոխարեն կվճարի հինգ միլիարդ դոլար:

Ի պատասխան այդ առաջարկի՝ Սերժ Սարգսյանն ասում է, որ ինքը պատրաստ է տալ վեց միլիարդ դոլար, միայն թե Ալիևը թողնի այդ միտքը: Լուկաշենկոն նշում է, որ հակառակ դեպքում Ալիևը կարող է պատերազմ սկսել:

Էդգար Էլբակյանը գրել է, որ ձայնագրությունն, ըստ ամենայնի, արվել է Երևանում՝ ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ (15.10.2016 թ.): Այս երկխոսության մասին դեռ 2018-ի դեկտեմբերին խոսել էր Լուկաշենկոն՝ բացահայտելով, որ Ս. Սարգսյանը հրաժարվել է հողերը գումարի դիմաց հանձնելուց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!