Այսօր սիրված դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը բոլորում է ծննդյան վաթսունիննամյակը: Նա ծնունդով Երևան քաղաքից է: Սովորել է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում:
Սոֆիկ Սարգսյանն ուսանել է Հենրիկ Մալյանի դասարանում: 1978 թվականից Ս. Սարգսյանը սկսել է աշխատել իր մասնագիտությամբ նախ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, ապա նաև այլ թատրոններում:
Սոֆիկ Սարգսյանը ներգրաված է եղել մի շարք կարևոր ներկայացումներում, ինչպես նաև ֆիլմերում և հեռուստանախագծերում: Նա հանդես է եկել ոչ միայն որպես դերասանուհի, այլ նաև՝ որպես ռեժիսոր:
Նշենք նաև, որ բացի դերասանական գործունեությունը, Սոֆիկ Սարգսյանը նաև մանկավարժական գործունեությամբ է զբաղվում: Նա դասավանդում է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում:
Սոֆիկ Սարգսյանը դասախոսում է նաև Երևանի թատերական ինստիտուտում: Դերասանուհին իր դերակատարումներով հասցրել է սիրվել և գնահատվել հանդիսատեսի, մշակութասեր հասարակության կողմից՝ դառնալով մեր մշակութային դաշտի ակնառու դեմքերից մեկը: