Մեր զինվորները շարունակում են ժամանակավոր արձակուրդների շրջանակներում տուն վերադառնալ՝ հաճելի ու անմոռանալի պահեր պարգևելով հարազատներին: Զինվորները հաճախ միտումնավոր նախապես չեն տեղեկացնում իրենց վերադարձի մասին՝ անսպասելի վերադարձով իսկական տոն պարգևելով տանեցիներին:
Նման կերպ է վարվել նաև ժամկետային զինծառայող Գրիշա Սահակյանը: Գրիշան Արշալույս համայնքից է: Նրա զինծառայության շրջանը համընկել է արցախյան աննախադեպ ու դաժան պատերազմի ժամանակաշրջանի հետ:
Այն ծանր ապրումները, որ ունեցել են մեր զինծառայողներն ու նրանց հարազատները, ծնողները, կարելի է փոխհատուցել միայն մեր բոլոր զինվորների առողջ վերադարձով: Առայժմ զինվորները դեռևս ժամանակավոր են վերադառնում:
Միառժամանակ տանը հանգստանալով՝ Գրիշան արդեն վերադարձել է դիրքեր՝ միանալով մյուս ծառայակից ընկերներին:
Գրիշա Սահակյանը ժամանակավոր արձակուրդի է վերադարձել՝ առանց զգուշացնելու: Նրան դիմավորել է մայրը: Անսպասելի անակնկալն իսկապես ստացված էր:
Զինվոր որդու անակնկալ վերադարձի և մայրիկի հետ հուզիչ հանդիպման գեղեցիկ տեսարանը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ: