Ալլա Պուգաչովայի անունով գործող սոցիալական հարթակում պարբերաբար նկարահանումներ են հանրայնացվում հայտնի երգչուհու ընտանեկան հետաքրքիր առօրյայից, որը բավականին բուռն է անցնում: Նկարահանումները հիմնականում իրականացնում է ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը:
Հանրայնացված նկարահանված նյութերից հասկանալի է դառնում, որ ամուսնական զույգը բավականին հետաքրքիր առօրյա են ունենում իրենց երկու փոքրիկ բալիկների հետ: Հերթական նկարահանումն արվել է մայրիկների օրը:
Տեսանկարահանված նյութին կից գրված է, որ առավոտյան երեխաները շնորհավորել են իրենց մայրիկին՝ մայրիկների օրվա առիթով, իսկ քիչ անց մայրիկը տղայի ոտքերը մերսում է՝ ապահովելով կատ
արյալ վիճակը:
Մաքսիմ Գալկինն նկարահանման ընթացքում նաև մի փոքր մեկնաբանում է տանը տեղի ունեցողը՝ ցույց տալով զվարճալի շեշտադրումները: Նա իր տղային կատակով խարդախ է անվանում, քանի որ նրան հաջողվել է համոզել, որ մայրիկը մերսի ոտքերը, իսկ քույրիկը բարձով հովհարի:
Ընտանեկան զվարճալի առօրյայի տեսագրությունը ներկայացված է ստորև կցված նյութի մեջ: